Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի՝ դեղամիջոցների շրջանառության կանոններին միանալու մասին արձանագրության վավերացման մասին օրենքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը:
ԵՏՄ շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքները ենթադրում են դեղամիջոցների միասնական պիտակավորումը, դրանց համապատասխանեցումը սպառողների և բուժհաստատությունների անձնակազմի անվտանգության նորմերին:
ԵՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որ գործարկվել է 2015թ. հունվարի 1-ից: ԵՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսն ու Ղրղզստանը: