ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանը, պարզվում է, մի խումբ քաղաքացիներից գումարներ է վերցրել եւ չարաշահելով նրանց վստահությունը՝ խաբել: «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած պարուսույց Նունե Մկրտչյանը պատմեց, որ արդեն 4 տարի է՝ դատավորն իրեն խաբում է ու չի վերադարձնում 9000 ԱՄՆ դոլարի պարտքը: Ավելին, մեր զրուցակցի խոսքով՝ Աիդա Հովհաննիսյանը 2012թ. օգոստոսին իր՝ Օրբելու 6 հասցեում գտնվող բնակարանը վաճառել է Նունեին, սակայն մինչ օրս չի լքում այն. «Էլ ելք չունենալով՝ դիմեցի ոստիկանություն: Նրանք էլ մինչեւ հոկտեմբերի 20-ը ժամանակ են տվել դատավոր Աիդա Հովհաննիսյանին, որ լքի իմ բնակարանը, եթե ոչ՝ կվտարեն: Ու գիտե՞ք՝ ինձ ինչ է ասում դատավորը՝ «զդրաստի», չեմ լքելու տունը: Նրա պատճառով հոգեկան հիվանդ եմ դարձել ու չգիտեմ, թե իր պատճառով կուտակված պարտքերս ինչպես պիտի փակեմ»: Հավելենք, որ Նունե Մկրտչյանը միակը չէ, ով խաբվել է դատավոր Հովհաննիսյանի կողմից:




Լրահոս