Ինչ վիճակում են գտնվում Շիրակի մարզի խոշոր վթարից տուժածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի հատվածում այսօր ավտովթար է տեղի ունեցել: Իրար են բախվել Կամո գյուղի բնակիչ Արթուր Մովսեսյանի վարած Վազ 2108 մակնիշի և Գյումրի քաղաքի բնակիչ Հովհաննես Ստեփանյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդներն ու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Վիրավորիների մեջ են եղել նաև երեխաներ, որոնք տեղափոխվել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:

ArmLur.am–ն այս առնչությամբ զրուցեց Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց.«Երեխան տրավմայով այս պահին պառկած է: Նրա վիճակը գնահատվում է բավարար: Մեկ կամ երկու օրից դուրս կգրվի հիվանդանոցից»:

ArmLur.am–ն  զրուցեց նաև Վազ 2108 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արթուր Մովսեսյանի հորեղբոր որդու՝ Գուրգենի հետ` հասկանալու համար , թե ինչ վիճակում է գտնվում Մովսեսյանը: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց.«Արթուրն արդեն շատ լավ է իրեն զգում :Եվ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Նա ուղղակի թեթև վնասվել էր ուրիշ ոչինչ»: Մեր զրուցակիցը հայտնեց, որ մեքենայի դիմացի անիվը ծակվել է, և վարորդը, չկարողանալով կառավարել մեքենան, բախվել է Հովհաննես Ստեփանյանի վարած Opel Vectra մեքենային:

Նշենք, որ shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորներից մի քանիսը սովորում են Գյումրի քաղաքի թիվ 7-րդ դպրոցում և ընտանիքի անդամներ են:

Լիդա Եղիազարյան




Լրահոս