Ադրբեջանն ու ՄԱԿ-ը համաձայնագիր են ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն ու ՄԱԿ-ը մինչև 2021թ. շրջանակային համաձայնագիր են ստորագրել, փոխանցում է Тrend-ը:

Գործակալության տեղեկություններով՝ փաստաթուղը ստորագրվել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Հուլամ Իսակզաիի միջև:

«Այդ փաստաթուղթը ստորագրվում է Ադրբեջանի համար կարևոր ժամանակաշրջանում, երբ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում և տնտեսության դիվեսիֆիկացման համար ռազմավարական ճանապարհային քարտեզ պատրաստում: ՄԱԿ-ը պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործընթացների իրականացման գործում: Մեր ներդրումը ներառում է քաղաքական խորհրդակցություններ և փորձ, որը մենք կարող ենք փոխանցել՝ ի աջակցություն գյուղատնտեսության, առողջապահության ոլորտների, միգրացիայի զարգացմանը»,-գործակալությունը մեջբերում է Իսակզաիի խոսքը:




Լրահոս