Չափազանցված է այն տեսակետը, թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովը պատմական էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այս գագաթաժողովը նման է երկու տարի առաջ Ուելսում տեղի ունեցած գագաթաժողովին, ոչ մի պատմական բան էլ տեղի չունեցավ: Վրաստանը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ դեռեւս տասնյակ տարիներ»,- ընդգծեց Իսկանդարյանը:
Նրա խոսքով. ՆԱՏՕ-ին պետք է Ռուսաստանը և կփորձեն համագործակցության շուրջ ընդհանուր հայտարարի գալ:
Մանրամասները` տեսանյութում