
Արմավիրի մարզում տեղացած կարկուտն ամբողջությամբ վնասել է ցանքատարածությունները, լուրջ վնասներ են կրել ջերմոցային տնտեսությունները, խաղողի այգիներն ու ցորենի դաշտերը: Գյուղացինրը կանգնել են կոտրած տաշտակի առաջ. հացի խնդիր է առաջ գալու:
Կարկուտն այնքան ուժգին է տեղացել, որ կոտրել է ջերմոցների ապակիները: 12 ժամից ավելի հոսանքազրկված են եղել համայնքների մեծ մասը:
Գյուղացիներին այցելել են գյուղնախարարը, փոխնախարարը և Արմավիրի մարզպետը, ովքեր խոստացել են, որ կանեն հնարավորը նրանց օգնելու համար, գյուղացիները հույս ունեն, որ գոնե վարկերի վճարումները որոշ ժամանակով կկասեցվեն.
Մանրամասները` ArmLur. am-ի տեսանյութում
Լիլիթ Շաբոյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան