ԵԱՀԿ ՄԽ-ն շարունակում է ԼՂ հարցով ջանքեր գործադրել. Ուորլիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները շարունակում են գործադրել բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններում առաջընթացի հասնելու համար: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Համանախագահող երկրները շարունակում են ջանքեր գործադրել կառուցողական բանակցություններում հաջողության հասնելու, ինչպես նաև ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելությունն ընդլայնելու և հետաքննության մեխանիզմներն ավարտին հասցնելու հետ կապված առաջարկներին պատրաստման համար »,-ԱՊԱ-ն մեջբերում է Ուորլիքի խոսքը:

Նրա խոսքով՝ համանախագահները տեղեկացրել են Մինսկի խմբին անցկացվող բանակցությունների, այդ թվում ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև կազմակերպված հանդիպման մասին:




Լրահոս