Բազմաթիվ ֆիլմեր են նկարահանում թագաժառանգների ծանր կյանքի մասին, այդուհանդերձ, արքայական ազգանուն կրողները մի շարք արտոնություններ ունեն, և շատերը կարող են նախանձել նրանց:
Մեծ Բրիտանիայի թագուհին ևս բացառություն չէ:
Մեքենա վարել առանց վարորդական իրավունքների
Թագուհին միակ անգլիացին է, ով կարող է չանհանգստանալ տանը մոռացված վարորդական իրավունքների մասին: Ի դեպ, մեքենա վարելու իր ունակությունը նա առաջին անգամ ցուցադրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ վարում էր բուժօգնության կանանց հատուկ ջոկատի բեռնատարը:
Ճամփորդել առանց անձնագրի
Քանի որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին անձնագրեր են տրամադրում թագուհու անունից, Ելիզավետան կարիք չունի այդ փաստաթուղթը ունենալ՝ ի տարբերություն, օրինակ, իր ընտանիքի մյուս անդամների:
Նշել ծննդյան օրը տարվա մեջ երկու անգամ
Այս ավանդույթը դեռևս XX դարում մտցրել է թագավոր Էդուարդ VII-ը. նա ծնվել է աշնանը և չի ցանկացրել նշել այն վատ եղանակին, և այդ պատճառով նշել է հունիսի երկրորդ կեսին:
Ելիզավետա II-ը ծնվել է ապրիլի 21-ին, սակայն նշվում է նաև հունիսի 11-ին:
Ունենալ սեփական բանկոմատը
Կանխիկ գումարի ստացման համար նախատեսված սարքը տեղադրված է Բուքինգեմյան պալատի նկուղում:
Ունենալ սեփական ծովային կենդանիները
Չվճարել հարկերը
Չնայած պաշտոնապես թագուհին չպետք է վճարի հարկերը, 1992թ.-ից սկսած Ելիզավետա II-ը սկսել է գումար փոխանցել պետական գանձարան:
Թագուհին չի կարող ձերբակալվել
Ունենալ սեփական բանաստեղծը
Այդ պատվավորը պաշտոնը զբաղեցնում է բանաստեղծուհի Քերոլ Էն Դաֆֆին:
Լինել եկեղեցու ղեկավար
Դա նշանակում է, որ նա չի կարող այլ կրոն ընդունել: