
Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցն այսօր նիստ է անցկացրել և որոշում կայացրել, ըստ որի, Գյումրում աշնանը կայանալիք քաղաքապետի ընտրություններին կմասնակցեն ՀՔԴՄ կուսակցության հետ դաշինքով, իսկ ընտրությունների ժամանակ էլ կսատարեն գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը:
Այս հանգամանքը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Սամվել Բալասանյանը, նշելով, որ դաշինքով մասնակցելու որոշում է կայացվել, և ինքը որևէ կուսակցության չի անդամագրվի: