ՌԴ ներքին գործերին նախարարությունը Յութուբում հրապարակել է օրենքով գող Զախարի Կալաշովի (հայտնի «Շաքրո Մոլոդոյ» մականունով) ձերբակալության պահը:
Հաղորդվում է, որ Մոսկվայում գտնվող Elements ռեստորանի սեփականատեր Ժաննա Քիմից 8 միլիոն ռուբլի շորթելու մեղադրանքով երկու տղամարդ է ձերբակալվել: Տեսանյութում ցուցադրվում են նաև խուզարկության ժամանակ առգրավված երկու ատրճանակն ու նռնակը: