
Եվրոպայի առաջնության ավարտից հետո բուքմեյքերները թարմացրել են «Ոսկե գնդակի» հաղթողի համար սահմանվող գործակիցները: Եվրոպայի չեմպիոն դարձած Կրիշտիանու Ռոնալդուի համար սահմանվել է 1.17 գործակիցը:
Աշխարհի հնգակի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հաղթանակը գնահատվում է 4.5 գործակցով, իսկ Եվրո-2016-ի լավագույն ֆուտբոլիստ Անտուան Գրիզմանինը՝ 5.5 գործակցով: Ուելսցի Գարեթ Բեյլի ու ֆրանսիացի Պոլ Պոգբայի հաղթանակներն ունեն 25-ական գործակից: