ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու վերսկված բանակցային գործընթացի շարունակությունն է: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով Լավրովի այցին և Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացներին:
«Թեպետ մենք հիմա անընդհատ շեշտում ենք Ռուսաստանի ակտիվությունը, բայց, երբ դիտարկում ենք վերջին մի քանի ամսվա ակտիվության հետ, ապա կարող ենք նկատել, որ Վիեննայում ԱՄՆ-ի նախաձեռնությունն էր, Սանկտ-Պետերբուրգում եղավ Ռուսաստանի նախաձեռնությամբ, իսկ հետո կլինի Փարիզում, այսինքն` համանախագահներն էստաֆետը փոխանցում են իրար», – ընդգծեց նա:
Հակոբյանի խոսքով` այս ակտիվությունը վկայում է այն մասին, որ մինչև 2017 թվականը որևէ փաստաթուղթ պետք է ամրագրված լինի, սակայն քաղաքագետը ընդգծեց, որ Ղարաբաղն այնքան էլ համակարծիք չէ Հայաստանի հետ:
«Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշակի տարաձայնություններ ունի ՀՀ-ի իշխանությունների հետ: ԼՂՀ-ի ռազմաքաղաքական էլիտան որևէ լուրջ երաշխիքներ չի տեսնում այս տարբերակում», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան