Beeline – մեկնարկել է «Eurasia Mobile Challenge» խոշորագույն նորարարական մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է «Eurasia Mobile Challenge» միջազգային նորարարական մրցույթի եվրազիական փուլի մեկնարկի մասին։ «Eurasia Mobile Challenge» մրցույթն անց է կացվում աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկի «ՎիմպելԿոմ»-ի նախաձեռնությամբ։ «ՎիմպելԿոմ»-ը միջազգային ընկերություն է մասնագիտացված հեռահաղորդակցությունների և տեխնոլոգիաների ոլորտում և նպատակ ունի հասանելի դարձնել թվային աշխարհի հնարավորությունները յուրաքանչյուր բաժանորդի համար։

Արդեն երկրորդ տարին է, ինչ «Eurasia Mobile Challenge» մրցույթն աջակցում է «ՎիմպելԿոմ» խմբի «Թող քո հետքը» սոցիալական նախաձեռնությանը և հնարավորություն ընձեռում երիտասարդներին զարգանալ անկախ իրենց տեխնիկական հմտություններից, օգնում է վերջիններիս կերտել իրենց ապագան, ինչպես նաև խթանում տնտեսական աճն երկրում և տարածաշրջանում:

Բջջային հավելվածների մշակման եվրազիական մրցույթը Բարսելոնում կայանալիք Global Mobile Challenge համաշխարհային խոշորագույն մրցույթի մի փուլն է հանդիսանում։ Մրցույթի նպատակն է ներգրավել տեխնիկական և հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդների, ստարտափերի և երիտասարդ ձեռնարկատերերի, ովքեր կարող են առաջարկել թվային, big data–ի, ամպային տեխնոլոգիաների և М2М–ի կոնցեպտներ կամ արդեն պատրաստ լուծումներ, ինչպես նաև հավելվածներ ուղղված սոցիալական խնդիրների լուծմանը։

Մրցույթին կարող են մասնակցել ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։ Մրցույթի տարածքային փուլում յուրաքանչյուր մասնակից սեմինարների և դասընթացների ընթացքում, որոնք կանցկացվեն միջազգային փորձագետների և մենտորների մասնակցությամբ, կարող է ավելի մանրամասն վերլուծել իր կողմից ներկայացված գաղափարը, բերել այն վերջնական տեսքի և արդեն որպես պատրաստի բջջային լուծում ներկայացնել ծրագրի հիմնական փուլում։
Յուրաքանչյուր ներկայացված գաղափար կգնահատվի տվյալ երկրի ոլորտի փորձագետների կողմից` ըստ հետևյալ չափանիշների. նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն և յուրօրինակություն:

Յուրաքանչյուր մասնակից երկրում կանցկացվի մրցույթի տեղական փուլ, որի շրջանակում մասնակիցները կմրցեն իրենց երկիրը ներկայացնող թիմերի հետ։ 24 թիմ (երեքական յուրաքանչյուր երկրից) կհրավիրվեն տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Տարածաշրջանային կիսաեզրափակչի երեք մասնակիցներ կստանան դրամական միջոցներ և հնարավորություն մրցելու այլ տարածաշրջանային թիմերի հետ Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. Բարսելոնում:

«ՎիմպելԿոմ»-ը ստարտափից աճեց և դարձավ միջազգային հեռահաղորդակցության ընկերություն, որն այսօր ունի ավելի քան 200 մլն. հաճախորդ և հասանելիություն աշխարհի բնակչության ավելի քան 10%–ին։ Թվային ոլորտում առաջինը լինելու փորձը մեր ոգեշնչման աղբյուրն է։ Գտնվելով իրական թվային տրանսֆորմացիայի փուլում՝ մենք փնտրում ենք նոր հավելավածներ և լուծումներ, որոնք կօգնեն մեզ էլ ավելի մոտ լինել մեր հաճախորդներին։ Beeline-ը Հայաստանում աջակցում է «ՎիմպելԿոմ»-ի «Թող քո հետքը» նախաձեռնությանը, և մենք անհամբեր սպասում ենք Eurasia Mobile Challenge մրցույթի մասնակիցների նոր առաջարկներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Eurasia Mobile Challenge» մրցույթին կարելի է գրանցվել www.eurasiamobilechallenge.com հղումով:




Լրահոս