Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 10-ին կառավարության նիստի ժամանակ ելույթ է ունեցել` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: Վերջինս նշել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի շատ կարճ ժամանակում և փուլային տարբերակով:
Այն ենթադրում է հայկական կողմից նախ հինգ, ապա ևս երկու շրջանների հանձնում, որից հետո միայն որոշովում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
«Գիտեք` մենք միշտ ասել ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի համապարփակ ձևով: Բոլոր հարցերը պետք է լուծվի միանգամից: Եթե Ադրբեջանն ուզում է փուլային տարբերակ, թող առաջին հերթին ճանաչի ԼՂՀ անկախությունը, մենք էլ կճանաչենք Ադրբեջանի անկախությունը, հետո կքննարկենք մնացած հարցերը», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան