
Ադրբեջանական Haqqin.az-ը տեղեկություն է տարածել, ըստ որի իրենց սեփական թղթակից Վահան Մարտիրոսյանը դիմել է Ուկրաինայի իրավապահ մարմիններին` իր դեմ հարձակման հարցով: Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, դեպքի վայրում արդեն իսկ աշխատել են Ուկրաինայի իրավապահները, ինչպես նաև շտապօգնության աշխատակիցները, ովքեր նրան առաջաին օգնություն են ցուցաբերել:
Մարտիրոսյանի խոսքով, միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի Օդեսայի մարզի Բելյաևկա ավանում: Նա պատմել է, որ իրեն մգեցրած ապակիներով «07»-ն է փորձել վրաերթի ենթարկել, սակայն կարողացել է երեք անգամ օդամղիչ ատրճանակից կրակել մեքենայի բեռնոցամասին: