Ինչ հետևանքներ են գրանցվել Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 12-ին, ժամը 14.14-ին (Գրինվիչի ժամանակով` 10.14) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.200 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան սահմանային գոտի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Գյումրի, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Իրավիճակը պարզելու նպատակով կապ է հաստատվել Գյումրու, Ալավերդու, Ստեփանավանի քաղաքապետերի, Աշոցքի, Ամասիայի, Բավրայի գյուղապետերի, Բավրայի սահմանային անցակետի պետի հետ, ովքեր հաղորդեցին, որ զոհեր, տուժածներ և ավերածություններ չկան: Կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ՕՀ մայոր Դոգունաձեի հետ, ով հայտնել է, որ ցնցումները զգացվել են Դմինիսիի շրջանի Սողոթլու գյուղում՝ զոհեր տուժածներ և ավերածություններ չկան:




Լրահոս