ՀՀԿ-ն որոշել է ազատվել Ղարաքեշիշյան եղբայրներից. քաղաքապետի աղմկոտ պատմությունների հետևանքները. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունն առայժմ որոշել է Ստեփանավանում այլևս չպաշտպանել գործող քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին, որի անունը պարբերաբար կապվում է տարբեր աղմկոտ պատմությունների հետ:

Օրինակ, 2014 թվականին Միքայել Ղարաքեշիշյանը ատրճանակով կրակել էր Ստեփանավանի բնակիչ Արմեն Գրիգորյանի վրա: Ղարաքեշիշյանի պաշտոնավարման ընթացքում նրա եղբոր՝ Սարգիս Ղարաքեշիշյանի վերաբերյալ նույնպես տարբեր աղմկոտ պատմություններ են հրապարակվել: ՀՀԿ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ, կուսակցության վերնախավը որոշել է ազատվել Ղարաքեշիշյան եղբայրներից:

Ստեփանավանում քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, օրը դեռ որոշված չէ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս