Ժողովուրդ. Գեվորգ Ալթունյանն ու Ռուբեն Ջաղինյանը խնդիրներ ունեն.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”–ի տեղեկություններով՝ վերջին շրջանում Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանը և Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների տնօրեն Գևորգ Ալթունյանը աշխատանքային լուրջ խնդիրներ ունեն։ Գ. Ալթունյանն անգամ հայտարարել է, թե Ռ. Ջաղինյանի հետ անհնար է աշխատել և այդ մասին տեղեկացրել է ՀՀ նախագահական նստավայրի համապատասխան օղակներին։
 
Արդյո՞ք ամեն ինչ այդքան լուրջ է։ “Ժողովուրդ”–ը փորձեց տեղեկությունը ճշտել անձամբ Գևորգ Ալթունյանից։ Վերջինս ասաց, թե իրականում նման բան չկա։ “Ռուբեն Ջաղինյանին ճանաչում եմ շատ-շատ վաղուց, մենք շատ մտերիմ հարաբերություններ ունենք իրար հետ ու այդ մտերիմ հարաբերություններով էլ շարունակում ենք աշխատել։ Ես չգիտեմ, թե ում համար է բարդ աշխատել, ինձ համար շատ հեշտ է իր հետ աշխատել։ Մենք միասին աշխատել ենք նաև “Կենտրոն” հեռուստաընկերությունում, այդ ժամանակվանից ինչպես մարդկային, այնպես էլ շատ ջերմ աշխատանքային փոխհարաբերություններ ունենք”,-ներկայացրեց Գ․ Ալթունյանը”։
 
Մանրամասներն՝ այսօրվա համարում
 




Լրահոս