Իտալիայի հարավում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, հայտնում է «ՌԲԿ»-ն՝ հղում անելով իտալական Fatto Quotidiano-ին: 6 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:
Իշխանությունները նախազգուշացնում են, որ զոհերի թիվը կարող է կրկին աճել:
Տուժածների թիվը հասել է 50-ի: Ավելի վաղ հաղորդվել է Իտալիայի Բարի գավառում գնացքների բախման արդյունքում 12 զոհի մասին: Դեռևս հայտնի չէ, թե որն է եղել ողբերգության պատճառը: