Բարձրագույն իշխանությանը ռեֆորմներ պետք չե՞ն, թե՞ Բաբայանի առաջարկած ռեֆորմն է ավելորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ-ից դուրս եկածները, հիմնականում ջահելների խմբից, օրերս հայտարարել էին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի գլխավորությամբ կուսակցություն ստեղծելու մասին: Նախորդ օրն այդ, «Ռեֆորմիստներ» անվամբ կուսակցության հիմնադիր համագումարն էր: Իշխանություններին ծառայելու հայտ ներկայացրած երիտասարդներն իրենց համագումարին հրավերել էին Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

«Ժողովուրդ»-ը փորձեց «Ռեֆորմիստների» առաջնորդ Վահան Բաբայանից պարզել, թե ինչու բարձրաստիճանները չէին ընդունել իրենց հրավերը: «Մենք քանի որ հռչակում ենք պետականամետ ուժ, մենք քաղաքական կոռեկտությունից ելնելով, բնականաբար, հրավերներ ենք ուղարկել երկրի ղեկավարությանը, եւ կարծում եմ՝ դա բխում է մեր գաղափարախոսությունից: Թե ինչու չեն մասնակցել, ես չեմ կարող այս պահին ձեզ որեւէ սպառիչ տեղեկություն տալ»,- պատասխանեց Բաբայանը:

Այդպես էլ անհասկանալի մնաց՝ բարձրագույն իշխանությանը ռեֆորմներ պետք չե՞ն, թե՞ Բաբայանի առաջարկած ռեֆորմն է ավելորդ:




Լրահոս