ՀԺ. Նիկոլայ Ծատուրյանից չեն պահանջելու աշխատանքից ազատման դիմում գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Համացանցում երեկ լուրեր էին տարածվել, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր մոտ է հրավիրել Հայաստանի ժողովրդական արտիստ, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին՝ նրանից պահանջելու աշխատանքից ազատման դիմում գրել։ Պատճառն, ըստ նույն տեղեկությունների, “Գալա” հեռուստաընկերությանը Ծատուրյանի տված հարցազրույցն է, որտեղ նա քննադատել է աշխարհիկ ու հոգևոր իշխանություններին՝ կաթողիկոսին համարելով սատանա, ինչն էլ զայրացրել է Գարեգին Երկրորդին և նա որոշել է Հասմիկ Պողոսյանի միջոցով պատժել ռեժիսորին։ Վերջինս երեկ մեր զրույցում ասաց, որ նախարարն իսկապես հրավիրել էր իրեն, բայց երբ գնացել է այդ հանդիպմանը, նախարարը հրաժարվել է ընդունել։
 
Ըստ Նիկոլայ Ծատուրյանի, պաշտոնապես իրեն ոչ ոք ոչինչ չի ասել վերը նշված խնդրի մասին և իրեն հայտնի չէր հրավերի պատճառը։ Ինքը, ինչպես փոխանցեց, պատրաստվում էր նախարարի հետ խոսել նոր՝ Մոնթեի մասին ներկայացման վերաբերյալ, որին բավականին մեծ պետական աջակցություն է տրամադրվելու և իր շնորհակալությունը հայտնել այդ կապակցությամբ։ “Այժմ արդեն Ձեզ ամուր դիրքերո՞ւմ եք զգում, թե ամեն դեպքում կասկածներ ունեք”,– հետաքրքրվեցինք Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավարից։ “Համենայնդեպս եթե ինձ ասեն՝ դիմում գրի, ես չեմ գրի, որովհետև ես թատրոնի առաջ պատասխանատվություն ունեմ, բոլորը իմ կողմից են, ես մեծ գործ ունեմ դեռ անելու”,– պատասխանեց նա։ 
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս