Ժողովուրդ. Վերահսկիչ պալատում ցանկանում են ազատվել Իշխան Զաքարյանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Որքան մոտենում է նոյեմբերի 5-ը, այնքան շատանում են քննարկումները, թե ով է լինելու ՀՀ վերահսկիչ պալատի ապագա նախագահը. արդյո՞ք Իշխան Զաքարյանը կմնա իր պաշտոնում: Այս մասին գրում է “Ժողովուրդ” թերթը եւ հավելում. “Դատելով պալատի ներսում առկա տրամադրություններից՝ ինչ-որ շրջանակներ, այնուամենայնիվ, ցանկանում են ազատվել Զաքարյանից: Առաջվա ոգեւորությունը չկա նրա նկատմամբ:
 Երեկ “Ժողովուրդ”-ը փորձել է ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանից պարզել, թե ՎՊ անձնակազմն արդյոք ցանկանում է, որ Զաքարյանը շարունակի պաշտոնավարել:
“Գիտեք ի՞նչ, ուզել-չուզելն օրենքի դաշտում չէ, դա մի քիչ քննարկվող կատեգորիա չէ, գեղարվեստական զեղում է: Դա հանրապետության նախագահի կոմպետենցիայի խնդիրն է: Վերահսկիչ պալատի ցանկացած աշխատող պետք է կարողանա, անկախ ղեկավարության փոփոխվել-չփոփոխվելուց, իր աշխատանքները կատարել: Աուդիտորի մոտ այս մոտեցումն է”,-ահա այսպիսի քամահրանքով պատասխանեց երբեմնի կուսակցապետ Ավագյանը, որը մինչ պաշտոն ստանալը հրապարակավ խոստանում էր ձեւավորել միջին խավ:
Մանրամասներն՝  այսօրվա համարում




Լրահոս