
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը հունիսի 14-ին որոշել է հանձնաժողով ստեղծել՝ մարզպետարանի ոչ պիտանի գույքը դուրս գրելու համար: «Ժողովուրդ»-ը փորձեց մարզպետից պարզել, թե կոնկրետ ինչ գույք է դուրս գրվել եւ ինչու:
«Հին տարեթվի համակարգիչներ կային, որոնք պետք է դուրս գրվեին: Իմ նշանակվելուց հետո, երբ շրջեցի մարզպետարանի վարչություններով, 5 փոքր համակարգիչները դուրս գրված չէին: Դրանք վաճառքի ենթակա չեն, ուղղակի պետք է դուրս գրվեն եւ թափվեն: Դրանք վաղուց փոխարինված են նորերով»,- պարզաբանեց Գյոզալյանը: