Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում հոկտեմբերի 16-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Արագածոտնի մարզի Կարբի գյուղի “Դեմեր” կոչվող տարածքում այրվել է 3000 քմ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցում` 7000 քմ, Սեւան-Երեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին` Գագարին գյուղի մոտ` 1 հա, Երեւանի Կենտրոն թաղամասի թիվ 110 ենթակայանի մոտակայքում` 8000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել:




Լրահոս