«Շաքրո Մոլոդոյ» մականունով հայտնի օրենքով գող Զախարի Կալաշովի ձերբակալությանը նախորդել են նրա շրջապատի մարդկանց, այդ թվում՝ ոստիկանության նախկին և ներկայիս աշխատակիցների ձերբակալությունները, փոխանցում է «Կոմերսանտ» պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ Շաքրո Մոլոդոյի ձերբակալությունը հնարավոր է դարձել մի քանի օպերացիաներից հետո, որի ընթացքում ոստիկանությանն ու Անվտանգության դաշնային ծառայությանը հաջողվել է ձերբակալել նրա ենթակաների մի ամբողջ խմբի:
Պարբերականը հիշեցնում է, որ փետրվարին ձերբակալել էին քրեական հետախուզության ոստիկան Իլդար Շաքիրովին և տեղամասային լիազորված անձին՝ Ռինատ Զինատուլլինին, ովքեր, քննության տվյալներով, իրենց գործընկերներից թաքցրել են Կալաշովի բրիգադի անդամներին:
Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ-ն հրապարակել էր Շաքրոյի ձերբակալության պահը: