ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Վազգեն Սարգսյան փողոցում

Այս մեքենայի վարորդը հերթական հայրենասիրական մղումն է դրսեւորել՝ իր մեքենայի ետնապակուն ցիտելով Մոնթե Մելքոնյանի խոսքերը:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ անհատ ձեռնարկատերն ի՞նչ դրույքաչափով է կատարում նպատակային սոցիալական վճարներ:

Հասմիկ Գեւորգյան (56 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը՝ նախորդ համարում) Սահմանված գումարը համարվում է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված նպատակային սոցիալական վճարի գծով վերջնական պարտավորություն, իսկ ամսական 5000 դրամի չափով մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից:
Գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում նրանք չեն կատարում նպատակային սոցիալական վճարներ: Այս դեպքում այս մասնակիցների համար պետական բյուջեից նույնպես հատկացումներ չեն կատարվի:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում լիազորված մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում՝ ապահովադրի գույքը բռնագանձելու նպատակով:

 

 

 

ՀԱՐՑ. Հայրս իր անունով ավանդ ունի դրած խնայբանկում: Մեզ տեղեկացրին, որ մարտ ամսին նա կարող է ստանալ իր գումարը, բայց դեռ չի ստացել: Ասացեք, խնդրեմ, թե ի՞նչն է պատճառը: Խնդրում եմ պարզաբանել:

Միրիբյան Խաչիկ Մուշեղի (Արագածոտնի մարզ, գյուղ Հնաբերդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Խաչիկ Միրիբյանի դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալությունը նրան նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը ստանալու համար հաշվառել է 2015 թվականի հուլիս ամսին:
Ավանդների փոխհատուցման վճարման ամփոփ ցուցակում նրա հերթական համարը 12046-ն է: Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի հունիս ամսվա ավանդների փոխհատուցման վճարման ցուցակներում ընդգրկվել են ավանդատուներ, որոնք ավանդների փոխհատուցման վճարման ամփոփ ցուցակում զբաղեցնում են մինչեւ 11132 տեղերը: Հայտնում ենք, որ ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարումները իրականացվում են հերթականությամբ՝ համաձայն ձեւավորված ցուցակի՝ մեկամսյա պարբերականությամբ եւ ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը կարգավորող իրավական ակտերով բացառություններ սահմանող որեւէ դրույթ նախատեսված չէ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ եթե ավանդատուն մահացել է նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց եւ գումարը համապատասխան մարմնին փոխանցվելուց հետո, ապա մահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին)՝ նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա:




Լրահոս