
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում Սիրիայի հարցով նոր առաջարկներ կներկայացնի, գրում է The Washington Post-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Քերին ՌԴ ղեկավարությանը, մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կառաջարկի օպերատիվ և հետախուզական տեղեկատվության փոխանակման համար համատեղ խումբ ստեղծել, որպեսզի հետևեն «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման գործողությունները:
Բացի այդ, պարբերականը գրում է, որ Պետդեպը կառաջարկի համաձայնեցնել «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի և Ռուսաստանի անկախ հարվածները:
Թիրախների համաձայնեցումը, նշում է պարբերականը, թույլ կտա խուսափել ռազմական օպերացիաների ժամանակ ծագող կոնֆլիկտներից:
The New York Times-ի տեղեկություններով՝ Քերիի առաքելությունը Սիրիայի հարցով վերջին առաջարկը կարող է լինել: