Գրողների միության նախագահի պաշտոնի համար կպայքարի երեք թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Հայաստանի գրողների միության նախագահի թեկնածուների առաջադրման վերջին օրն էր, եւ “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ ներկայացվել են Էդուարդ Միլիտոնյանի, Դավիթ Սարգսյանի եւ Հովիկ Հովեյանի թեկնածությունները։ 
Իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 20-ին կայանալիք ՀԳՄ արտահերթ համագումարին ընդառաջ, ակտիվացել են գրողները, միության անդամներն ու ոչ անդամները… 
Երեւանի գրողների միությունը, ըստ նախագահ Աբգար Ափինյանի, պատրաստակամ է աջակցել ՀԳՄ-ին ինչպես նոր ղեկավար ընտրելու, այնպես էլ հետագա գործունեության ընթացքում: 
Հիշեցնենք, որ ժամանակին Աբգար Ափինյանը եւ Ալեքսանդր Ղումաշյանը այլախոհության համար հեռացվել էին ՀԳՄ-ից։ Ամենայն հավանականությամբ, ՀԳՄ նոր նախագահ ընտրվելու դեպքում կարող է վերականգնվել նրանց անդամությունը: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչու իր թեկնածությունը չի առաջադրել, Ա. Ափինյանն ասաց, որ հինգ տարի ղեկավար կազմում է եղել եւ կարծում է, որ այսօր նոր մարդիկ պետք է լինեն։ Ինչ վերաբերում է այն քննարկումներին, որ Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ եւ իր թեկնածությունը ներկայացնել ՀԳՄ նախագահի պաշտոնում, Ափինյանը նշեց, որ Սիրադեղյանը լավ գրող է, եւ ինքը կուզենա, որ առաջադրվի: 

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթ 17.10.2013թ.




Լրահոս