
Ֆրանսիան փակել է Անկարայի իր դեսպանատունն ու Ստամբուլի իր հյուպատոսությունը անվտանգության նկատառումներից ելնելով, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով դեսպանատան հայտարարությանը:
«Անկարայում Ֆրանսիայի դեսպանատունը, ինչպես նաև Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը փակվել են հուլիսի 13-ից մինչև հետագա ծանուցում ստանալը»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, որում նշվում «լուրջ սպառնալիքի» առկայությունը: