Ապրիլյան պատերազմի օրերին Արցախի արտադրամասն աշխատել է գիշեր-ցերեկ. նույնիսկ նոր ապրանքներ են կարել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արցախում բոլորը կռվողներ են` զինվորական մասնագիտությունն ամենատարածվածն է: Ասում են` երբ արցախցուն հարցնում են, թե բանակում քանի ծառայող կա, պատասխանում է` 14 հազար: Այսինքն` այնքան, որքան բնակիչների թիվն է: Ինչ խոսք բանակը պահել է պետք: Ծախս է: Բայս մյուս կողմից` բանակն ինքը կարող է խթանել տնտեսությունը:

Բնակչության թվի համեմատ բավականին մեծ զինված ուժերը նաև մեծ շուկա են արտադրողների համար` թե′ սննդի, թե′ հագուստի և այլ մատակարարումների առումով: Եվ այս առումով Արցախում վերջին տարիներին լուրջ աշխատանք է տարվել: 2013թ.-ի ղարաբաղյան թեթև արդյունաբերության նախկին հսկայի` «Ղարմետաքսկոմբինատ»-ի տարածքում ստեղծվեցին տարբեր արտադրամասեր:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Լիաննա Խաչատրյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս