ԼՂ հարցը դուրս է մնացել Քերիի՝ Մոսկվա կատարելիք այցի ծրագրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:

«Այժմ արդեն կարող եմ ասել, որ հուլիսի 14-ին նախագահ Պուտինը կընդունի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Թեմաների ընտրությունը կանխատեսելի է. Սիրիա, Ուկրաինա և երկկողմ հարաբերություններ»,-ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Քերիի այցի օրակարգում ներառված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:




Լրահոս