Հոկտեմբերի 16-ին լրացել է ,ՏաԹեւերե ճոպանուղու գործարկման երրորդ տարին: Այս ընթացքում ճոպանուղուց օգտվել են շուրջ 200 հազար զբոսաշրջիկներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Տաթեւի վանքի վերածննդի ծրագրին:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ճոպանուղու 3-ամյակի կապակցությամբ ,ՏաԹեւերե-ի տնօրինությունը առաջիկա հանգստյան օրերի համար հաստատել է հատուկ սակագներ. հոկտեմբերի 19-ին եւ 20-ին “Տաթեւեր” ճոպանուղու մեկ ուղղությամբ տոմսը կարժենա 2000 դրամ, հետադարձով՝ 3000 դրամ՝ համապատասխանաբար 3000 եւ 4000 դրամի փոխարեն։
Հարակից համայնքների բնակիչների համար հոկտեմբերի 19-ին եւ 20-ին “Տաթեւեր” ճոպանուղին կգործի անվճար: