Կվերականգնվի Մինասի որմնանկարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կառավարությունը որոշել է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տան նախասրահում գտնվող Մինաս Ավետիսյանի “Հայաստան” որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով “Մինաս Ավետիսյան” մշակութային բարեգործական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել ավելի քան 22.5 մլն դրամ:
 
2010-2012 թթ. հիմնադրամն ամրակայել, վերականգնել և տեղափոխել է Մինաս Ավետիսյանի “Հանդիպում”, “Խաչքարի մոտ”, “Գորգ են գործում”, “Երկանք”, “Թել են մանում”, “Հայկական հովվերգություն” և այլ որմնանկարները,  հայտնում է կառավարության կայքը:




Լրահոս