Վթարի պատճառով Կենտրոնում ջուր չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ մայրուղային ջրագծի վթարի պատճառով մինչեւ ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Տիգրան Մեծի 16-40 զույգ եւ 31-53 կենտ համարների, Խորենացի 24-158 զույգ եւ 29-157 կենտ համարների, Խորենացի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Նար Դոս 1-30 համարների, Զավարյան 1-60 համարների, Քրիստափորի 1-15 համարների, Ծատուրյան, Ծխախոտագործների, Գետառի, Չելյուսկինցիների փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս