Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարության անցած նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց սոցփաթեթներից հանգստի բաղադրիչի գործունեությունը կասեցնել: Այդ ժամանակ հայտարարվեց, որ սոցփաթեթների այդ բաղադրիչի օգտագործման գործում ինչ-որ չարաշահումներ են հայտնաբերվել:
Վարչապետը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել էր աշխատանքներ տանել հանգստի բաղադրիչի մասով չարաշահումների ու թերությունների վերացման ուղղությամբ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մասնավորապես բացահայտվել է, որ բաց մրցույթով հաղթած մոտ 68 տուրիստական կազմակերպություն սոցփաթեթների շրջանակներում կազմակերպել է պետական ծառայողների հանգիստը: Նրանք գումարը ստացել են պետբյուջեից, բայց հյուրանոցներին չեն փոխանցել: Շատ դեպքերում գումարներն անհետացել են: Չի բացառվում, որ որոշ դեպքերում էլ այդ գումարների մի մասը տուրիստական գործակալությունները կանխիկ վերադարձրել են պետական ծառայողներին` մասնաբաժին պահելով:
Մանրամասները` տեսանյութում