
Այս տարվա հունվարին Ջոն և Լիզա Ռոբինսոնները շահել են ԱՄՆ-ում հայտնի Powerball վիճակախաղը: Նրանք 528 միլիոն դոլար են շահել:
Հաղորդվել է, որ ամուսինը 4 տոմս է գնել կնոջ խնդրանքով, և դրանցից մեկը շահել է: Այդ ժամանակ Ռոբինսոնները պատմել են, որ պատրաստվում են իրենց հին տանն ապրել, սակայն կես տարի անց լրագրողները պարզել են, որ նրանց կենսակերպն այնուամենայնիվ փոխվել է: