
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն սկսել է մարզումներն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Անգլիական ակումբի կայքը ներկայացրել է Ժոզե Մոուրինյոյի թիմի հերթական մարզման ֆոտոռեպորտաժը։
Հիշեցնենք, «Մանչեսթեր Յունայթեդը» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին անգամ հանդես կգա հուլիսի 16-ին DW Stadium-ում՝ ընկերական խաղ անցկացնելով անգլիական «Ուիգանի» հետ: