«Փրայմ Քրայմ»-ի փոխանցմամբ՝ երեկ Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են վրացի օրենքով գող Լևան Փերաձեին:
«Ձերբակալվածը քրեական աշխարհում հայտնի Լևանն է: Քրեական հեղինակության հետ միասին ձերբակալվել է նաև հանցավոր խմբավորման 8 անդամ »,-հայտնել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Ոստիկանությունում հայտնել են նաև, որ կասկածյալները ձերբակալվել են բանկային անօրինական գործունեությամբ զբաղվելու գործով:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում ձերբակալվել է նաև օրենքով գող Շաքրո Մոլոդոյը: