Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հոկտեմբերի 16-ին, ժամը 14.10-ին, Երեւանի Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Մարատ Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա հուլիսի 16-ից ՌԴ Լիպեցկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով: