ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի մերձավոր հրապարակախոս Զորի Բալայանը նախօրեին բաց նամակ է գրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, երբ Ղարաբաղն ընդգրկված էր Ռուսաստանի կազմում: Ինչպե՞ս են վերաբերում այս հարցին Արցախում: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ամբողջությամբ չի ընթերցել նամակը. «Բայց ես կարող եմ մի բան ասել, որ ոչ ոք իրավունք չունի ժողովրդի անունից խոսել, նա կարող է իր անձնական կարծիքն ասել: Ղարաբաղն արդեն իր դիրքորոշումն ասել է, Ղարաբաղն անկախացել է 1991թ., եւ ցանկացած այլ տեսակետ նշանակում է ընդամենը անձնական տեսակետ: Մենք անկախության առումով մեր կարգավիճակը հստակեցրել ենք հանրաքվեով ու վերջ»: Ի դեպ, Արցախի վարչապետը հիշեցրեց, որ ԼՂՀ իշխանությունները ժամանակին Զ. Բալայանին պարգեւատրել են «Ոսկե արծիվ» շքանշանով եւ տվել Արցախի հերոսի կոչում: Փաստորեն, այդքանից հետո նա առանց ամաչելու սակարկում է Արցախի անկախությունը:




Լրահոս