ՀՀ գործող կառավարությունը 2012-ին տնտեսական աճի ցուցանիշ ապահովելու համար պաշտոնական փաստաթղթերում գրել էր, որ Հայաստանը զբաղվում է տրակտորաշինությամբ: «Ժողովուրդ» օրաթերթն այս մասին գրել էր դեռեւս նախորդ տարի: Նշել էինք, որ նույնիսկ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների մեջ առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում ՀՀ-ում գործող տրակտորաշինության մասին վիճակագրական տվյալները: Անգամ ամրագրված էր, որ 2012թ. 143 հատ տրակտոր է արտադրվել մեր երկրում: Բայց այս տարի հայրենի տնտեսության աղետալի վիճակի մասին գուժում է նաեւ նույն ԱՎԾ-ն: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում ՀՀ-ում ոչ մի տրակտոր չի արտադրվել: Իհարկե, հասկանալի է, որ 2012թ. տրակտորները եւս իրականում ոչ թե արտադրվել են ՀՀ-ում, այլ լավագույն դեպքում դրանց մասերը բերվել են այստեղ ու հավաքվել: Հիմա, փաստորեն, անգամ դա չեն անում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ