
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դիվանագիտական մեր աղբյուրների վախանցմամբ՝ Իրանն այս ընթացքում բավական մտահոգ է ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցություններով։ Հայտնի է, որ ապրիլյան պատերազմից հետո աննախադեպ ակտիվության է նկատվում այդ հարցի շուրջ։
Այս ընթացքում բանակցությունների որոշակի դետալների մասին տարբեր հայտարարություններ են հնչում։ Իրանը մտահոգ է այսպես կոչված լավրովյան պլանի համար, ըստ որի, հայկական կողմը պետք է Ադրբեջանին հանձնի 5 շրջան։ Իրանն իր սահմանին նման փոփոխության հավանականությանն իր շահերին դեմ է համարում և փորձում է ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա։ Պատահական չէ, որ օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարելիք այցի ժամանակ Ադրբեջանում է լինելու Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Կարծիք կա, որ վերջինս բարձրացնելու է նաև ԼՂՀ ազատագրած 5 շրջանները վերադարձնելու մասին իր մտահոգությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։