![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/1097.jpg)
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում կայացած բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակչում Հայաստանի թիմը մրցեց Վրաստանի թիմի հետ:
Ազգային թիմը առաջին քառորդում տիրեց նախաձեռնությանը և ուներ 20 միավորի առավելությունը: Երկրորդ քառորդից հետո թիմերը հանգստի գնացին 36:10 հաշվով հօգուտ Հայաստանի: Հաջորդ երկու քառորդներում` մինչև հանդիպման ավարտը, Վահագն Հարությունյանի սաները ակնհայտ առավելություն ունեին և հաղթեցին 66:32 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դիանա Ռամազյան էր`19 միավոր:
ՀԱՕԿ լրատվության բաժին