Ռուսաստանը չի ցանկանում լուծել Ղարաբաղի խնդիրը. Stratfor

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բանակցությունները պետք է հանգեցնեն ստատուս քվոյի էական փոփոխությանը: Վերջնական հաշվով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն առավել շատ գործողություններ, քան խոսքեր է պահանջում»: Այս մասին, ինչպես հայտնում է Report-ը, ասվում է ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի զեկույցում:

Կենտրոնը հիշեցնում է ապրիլյան իրադարձությունների մասին և ընդգծում, որ չնայած այդ ժամանակաշրջանից մարտերը հանդարտվել են, դիվանագիտական ակտիվությունն աճել է, կոնֆլիկտը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է:

Զեկույցում հիշատակվում է նաև վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի կատարած այցը Բաքու, որի ընթացքում նա հայտարարել է, որ բանակցություններն այժմ, ավելի քան երբևէ, մոտ են հաջողության հասնելուն:

Stratfor-ը նշում է նաև, որ Ռուսաստանն այդ կոնֆլիկտում «միջնորդի» դեր է խաղում, և նա ամենից քիչ է ցանկանում լուծել Ղարաբաղի խնդիրը:




Լրահոս