
Կանադան քրդական զինված ստորաբաժանումներին փոքր տրամաչափի զենք կտրամադրի և կվերապատրաստի քուրդ զինյալներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, փոխանցում է Sputnik միջազգային գործակալությունը՝ հղում անելով Կանադայի պաշտպանության նախարար Սինգհ Սաջանին:
«Մենք քրդերին փոքր տրամաչափի զենք կտրամադրենք, քանի որ մենք հնարավորություն ունենք վերապատրաստել նրանց մարտական գործողություններին մասնակցելու համար, այդ ուղղությամբ մենք աշխատում ենք»,-ասել է Կանադայի ՊՆ ղեկավարը:
2014թ. օգոստոսից Կանադան զենք և զինամթերք է ուղարկում քրդական զինված ուժերին: