Սոցփաթեթներում առկա չարաշահումները կազմել են 300 մլն. Իշխան Զաքարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգը հաստատելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին խնդրեց ներկայացնել սոցփաթեթներում առկա հանգստի բաղադրիչում հայտնաբերված չարաշահումների հետ կապված տվյալներ:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ ուսումնասիրվել են մի քանի քաղաքաների հանգստյան տներ և հյուրանոցներ և հայտնաբերվել է մոտ 300 մլն դրամի ընդհանուր խախտում:

Ըստ այդմ, ուսումնասիրվել են Ծաղկաձորում, Դիլիջանում, Արզաքանց, Արզնի, Արտավան համայնքներում առկա հանգստայան տներն ու հյուրանոցները: Իշխան Զաքարյանի խոսքով` այս պարտքերն առաջացել են մի քանի պայմաններով: Նախ, նրա խոսքով, պետական բյուջեից տրամադրված գումարները ճիշտ ուղղությամբ չեն ծախսվել:

Վերահսկիչ պալատը պարզել է, որ որոշ զբոսաշրջային ընկերություններ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ ունեցած իրենց պարտավորությունները, որի պատճառով էլ գոյացել են այս պարտքերը: Զաքարյանը ընդգծեց, որ զբոսաշրջային ընկերություններին սոցփաթեթների ծառայություններ իրականացնելու հաշվառումը կատարում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և առկա 69 հաշվառված ընկերություններից ուսումնասիրվել են յոթը:
ՎՊ նախագահը ընդգծեց, որ մի քանի զբոսաշրջային ընկերություններ ծառայություններ են մատուցել առանց Էկոնոմիկայի նախարարությունում հաշվառված լինելու և ըստ այդմ, հաշվառումը կրել է ձևական բնույթ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս