![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/DC39CB86-4E9F-49E9-AC97-2679EE987E3A_cx0_cy2_cw0_w987_r1_s_r1.jpg)
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Ղրղզստան: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
««Մանաս» միջազգային օդանավակայանում կայացել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման պաշտոնական արարողությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ պաշտոնական այցի ընթացքում կկայանան Աթամբաևի և Մերկելի բանակցությունները: Առաջնորդները կքննարկեն Ղրղզստանի և Գերմանիայի միջև համագործակցության հետագա խորացման հեռանկարները, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ:
Նշվում է նաև, որ բանակցությունների ավարտին Ղրղզստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: