
Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց արդարադատության նախարարությանը լրացուցիչ գումար հատկացնելու մասին: Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությունն առաջացել է ՄԻԵԴ-ի վճռի պատճառով: Համաձայն այդ նախագծի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի փետրվարի 25-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ արդարադատության նախարարությանը 2016 թվականի 9 ամսում հատկացնել 3,600 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: