ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե օրենքը պահպանելը նշանակում է «քրեական», ապա համաձայն եմ, որ Դավթաշենը համարվի «ամենաքրեական» թաղամասը»:

Ռուսլան Բաղդասարյան

Մեր երկրում օրենք պահպանել ասվածն ամեն մեկը յուրովի է պատկերացնում: Մեկը դա հասկանում է «տառակերությամբ», մյուսը՝ միայն իր համար ցանկալի տարբերակով օրենքը կիրառելով, երրորդը՝ այդ օրենքը շրջանցելու մանեւրների հնարավորությամբ: Այսինքն՝ եթե օրենք պաշտպանելու մասին խոսում է ՀՀԿ-ական գործիչը, ապա դա միանշանակ չպետք է հասկանալ: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն օրենք պահպանելու մասին հիշում է միայն խեղճուկրակ մարդկանց հացի գումար վաստակելու գործառույթները կասեցնելու ժամանակ, իսկ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի հիշատակած «խոշոր ձկներին» մոռացել:




Լրահոս