
ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարց ուղղեց Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առքելյանին և հետաքրքրվեց, թե ո՞րն է պատճառը, որ Հյուսիս-Հարավ անվտոճանապարհի Աշտարակի հատվածում ճանապարհի կառուցման աշխատանքները դանդաղ են ընթանում։
Արթուր Առաքելյանն ի պատասխան նշեց, որ շինարարներն ունեն հստակ ժամանակացույց և իրենք այս առումով ահազանգեր չեն ստացել։
Վարչապետն արձագանքեց, որ իրեն անընդհատ շշուկներ են հասնում, թե ճանապարհի համար նախատեսված գումարը իսպանական ընկերությունը մսխել է․ «Այդ ընկերությունն իսպանական է չէ՞, չարիք է մեզ համար, ասում են փող չկա, չկա, պարզե՛ք, տեսե՛ք թե այդ խոսակցություններրի պատճառը որն է»,- հանձնարարեց վարչապետը: